Armsport.am-ը գրում է.

ԱՄՆ-ում շարունակվող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արնոյանը պարտություն կրեց:

Մեր շախմատիստի մրցակիցը Յան Նեպոմնաշչին էր:

Արոնյանը պարտությունն ընդունեց 54-րդ քայլում։

Այս տուրից հետո հայկական շախմատի առաջատարը մնաց 3 միավորով և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 12-րդ հորիզոնականը։ 8-րդ տուրում արդյունավետ ելքով ավարտվեց նաև Սերգեյ Կարյակին – Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիան։ Ռուս շախմատիստը կարողացավ հաղթանակի հասնել ու միանավ առաջատարներին։ Արդյունքում՝ այս պահին 4,5-ական միավորով Անանդը, Դինգ Լիրենը, Կարյակինը, Նեպոմնյաշչին և Կարուանան կիսում են առաջին հորիզոնականը։ Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ շախմատիստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել