Armsport.am-ը գրում է.

«ՊՍԺ-ն» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ կապված թիմի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեի, Էդինսոն Կավանիի և պաշտպան Աբդու Դիալոյի վնասվածքների հետ։ Երեք ֆուտբոլիստներն էլ վնասվածքներ են ստացել Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի «Թուլուզի» դեմ խաղում (4-0)։ 

Կիլիան Մբապեն վնասել է ներծնկային հատվածի ջիլը ու բաց է թողնելու մոտ չորս շաբաթ։ Վերականգնման ժամկետները, սակայն, կարող են փոփոխվել։ Կավանին վնասել է աջ ազդրը։ Այսօր առավոտյան ուրուգվայցի հարձակվողը բուժզննում է անցել։ Դեռևս հստակ է չէ, թե որքան ժամանակ կպահանջվի «էլ մադատորին» խաղադաշտ վերադառնալու համար, սակայն նախնական տվյալներով՝ Կավանին երեք շաբաթ չի խաղա։ 

Ինչ վերաբերում է պաշտպան Դիալոյին, ապա այստեղ ՊՍԺ-ն լուրջ խնդիրներ չունի։ Ֆուտբոլիստը վնասել է աջ աչքը։ Բուժզննման արդյունքները հուսադրող են եղել։ Դիալոն հավանաբար արդեն հաջորդ խաղում կկարողանա օգնել թիմին։ 

Այս ամենի ֆոնին հավելենք, որ շուտով մեկնարկող Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում փարիզյան ակումբին չի կարող օգնել նաև Նեյմարը։ 27-ամյա բրազիլացին որակազրկված է նախորդ խաղարկության 1/8 եզրափակչում ՄՅՈւ-ի դեմ խաղից հետո մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել