Armenpress.am-ը գրում է.

Պլաչիդո Դոմինգոն Զալցբուրգի ամառային փառատոնում առաջ անգամ ելույթ Է ունեցել այն բանից հետո, երբ ինը կանայք նրան մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter-ը:

Հանդիսատեսները հոտնկայս ծափահարել են մաեստրոյին, երբ նա նոր Էր բեմի վրա հայտնվել: Նա դերերգ Է կատարել Ջուզեպե Վերդիի «Լուիզա Միլլեր» օպերայից: Ելույթից հետո դահլիճն արտիստներին բաց չԷր թողնում տասը րոպե շարունակ:

«Հրաշալի հանրություն, հիանալի ներկայացում եւ հանդիսատեսների այսքան շատ սեր»,-համերգից հետո ասել Է Դոմինգոն՝ երկրպագուներին բաժանելով իր ինքնագրերը: Երգչի հասցեին մեղադրանքներից հետո ամերիկյան երկու օպերային թատրոններ անմիջապես չեղարկել Էին նրա համերգներն այն դեպքում, երբ եվրոպական հարթակները հաստատել Էին նրա ելույթների գրաֆիկը: Ավելի վաղ ութ երգչուհի եւ մեկ պարուհի հայտնել Էին, որ Դոմինգոյի կողմից տարբեր ժամանակներում սեռական ոտնձգությունների են ենթարկվել 1980-ական թվականներից ի վեր: 78-ամյա կատարողն ինքը հերքում Է բոլոր մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել