#Ոչ_բռնությանը
#Ոչ_ստամբուլին

Իշխանությունները մարտավարական նահանջի գնացին` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից այս տարի հրաժարվելով: 
Մի քանի արձանագրում այս կապակցությամբ.
- Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն իշխանությունները կառավարության ծրագրով պլանավորել էին անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Դա տեղի չունեցավ, քանի որ ամենամակերեսային հաշվարկներն անգամ ցույց էին տալիս, որ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դեմ է վավերացմանը:
- Բազմաթիվ նախաձեռնություններ ստեղծվեցին ընդդեմ կոնվենցիայի վավերացման, որոնց արդյունավետ աշխատանքը ՍՏԻՊԵՑ իշխանություններին հետ քայլ կատարել:
- Փաշինյանը հասկացավ, որ վավերացման փորձն ԱԺ-ում ավարտվելու է իր ֆռակցիայի պառակտմամբ և նաև այդ հեռանկարից խուսափելով հետաձգեց գործընթացը:
- Փաշինյանը պետք է լավ գիտակցի, որ ժամանակ ձգելով չի կարողանալու մոլորեցնել քաղաքացիներին և ինչ-որ պահից հանրային ճնշման տակ ՍՏԻՊՎԱԾ է լինելու հետ կանչել մեր երկրի ստորագրությունը (ինչպես այսօր ստիպված եղավ հետաձգել վավերացումը)

Մեր անելիքները

Կոնվենցիայի վավերացումը հետաձգելով չի ավարտվում մեր պայքարն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Մոտ օրերս պատրաստվում եմ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ սկսել համատեղ միջոցառումների շարք անցկացնելու օրակարգով: Իսկ մինչ այդ կշարունակենք հանրային իրազեկման քարոզարշավն ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, ինչի մասին կիրազեկենք հավեյալ: Պետք է մեկընդմիշտ փակել այս էջը և դա կլինի միայն այն դեպքում, երբ իշխանությունները հասկանան, որ ոչ թե պետք է վավերացման գործընթացը հետաձգել, այլ պետք է հետ կանչել ՀՀ ստորագրությունը:
#Ոչ_բռնությանը
#Ոչ_ստամբուլին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել