Չինական Չունցին քաղաքի բենզալցակայաններից մեկում տղամարդն ինքնուրույն դուրս է եկել այրվող մեքենայից և ողջ մնացել: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին: Կադրերում երևում է, թե ինչպես է վարորդը նստած արծաթագույն միկրոավտոբուսի ղեկին, երբ մեքենան բոցավառվում է: Առանց երկար մտածելու, տղամարդը դուրս է գալիս ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղի կողմի բաց պատուհանից: Բենզալցակայանի աշխատակիցները անմիջապես սկսում են մարել բռնկումը:

Ըստ Daily Mail-ի, հրդեհի պատճառը եղել է մեքենայում վառելիքի արտահոսքը:

Բենզալցակայանի ղեկավար Սուն Ցզյանբյաոն պատմել է, որ վարորդը գործի էր դրել միկրոավտոբուսի շարժիչը և պատրաստվում էր հեռանալ, երբ նրա մեքենան բռնկվել է: Նրա խոսքերով, ականատեսներից մեկը ժամանակին անջատել է բենզինի հոսքը և կանխել ավելի լուրջ հրդեհի բռնկումը: Հրդեհը մարելու համար աշխատակազմից մոտ 40 վայրկյան է պահանջվել:

Դեպքից ոչ ոք չի տուժել: Կատարվում է հետաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել