Armsport.am-ը գրում է.

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է ԱՄՆ-ի Բաց առաջնությունից իր սպասելիքների մասին: Հիմնական ցանցի խաղերը մեկնարկելու են այսօր՝ օգոստոսի 26-ին:

«Այս մրցաշարը հաղթելը դժվար կլինի, դրանում կասկած չկա: Բայց ես զգում եմ, որ պատկանում եմ այն խաղացողների խմբին, ովքեր ի զորու են անելու դա: Հպարտ եմ, որ այսքան կայուն եմ անցկացրել վերջին մեկուկես տարին:

Թվում է՝ US Open-ի ֆավորիտները կրկին լինելու են նույն մարզիկները: Եթե ուրիշ մեկը հաղթի, դա մեծ անակնկալ կլինի», - Ֆեդերերի խոսքերն է մեջբերել Fox Sports-ը:

Առաջին շրջանում Ռոջերը կխաղա Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիտ Նագալի հետ:

US Open-ի գործող չեմպիոնը տղամարդկանց մենախաղում սերբ Նովակ Ջոկովիչն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել