Ամերիկացի 27-ամյա մոդել Էմիլի Ռատակովսկին շարունակում է գովազդել կանանց հագուստի իր ապրանքանիշը՝ տեսականին համալրելով նորույթներով, տեղեկացնում է Life-ը:

Անցյալ շաբաթ Ռատակովսկին հայտարարել է լողազգեստների նոր շարքի մասին: Աղջիկն արդեն ամեն կերպ ակնարկել է ապագա ձևերի և գույների մասին՝ հղում անելով 80-ական թվականների եվրոպական նորաձևությանը: Եվ ահա վերջապես բոլոր գաղտնիքները հայտնի են, իսկ ծածկոցները՝ հետ գցված: Այդ թվում նաև հենց իր՝ բիկինիների ստեղծողի կողմից, որն ինչպես միշտ, առաջինն է փորձել բոլոր մոդելները:

Էմիլին ցուցադրել է նոր հավաքածուի բոլոր տարբերակները՝ խցիկի առջև կեցվածք ընդունելով տարբեր ռակուրսներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել