Armsport.am-ը գրում է.

«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան արդեն այս ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն:

Mirror-ը հաղորդում է, որ ՊՍԺ-ն Կոտ դԻվուարի հավաքականի ֆուտբոլիստին դիտարկում է որպես բրազիլացի Նեյմարին փոխարինող: Այն դեպքում, եթե Նեյմարը հեռանա փարիզյան ակումբից, ֆրանսիացիները Զահայի համար պատրաստ են ավելի քան 120 մլն դոլարի առաջարկ անել «Քրիսթալ Փելասին», իսկ Նեյմարի համար ՊՍԺ-ն նախատեսում է ստանալ ավելի քան 220 մլն դոլար:

Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները արդեն այս շաբաթ կմեկնեն Լոնդոն Զահայի տրանսֆերի շուրջ բանակցությունների համար: Նման շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ «Բարսելոնայի» կամ «Ռեալի» հետ Նեյմարի տեղափոխության շուրջ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել ցանկացած պահի, իսկ տրանսֆերային պատուհանը կփակվի արդեն ամսվա վերջին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել