Օգոստոսի 24-ի գիշերը Գնդեվազում տեղի է ունեցել ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Ոստիկանության լրատվության բաժնից:

«Ծեծկռտուք է եղել, 2 անձ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ, կա 1 ձերբակալված»,- մանրամասնեցին Ոստիկանությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել