Ռուսական մամուլում այսօր տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն չեղարկել է մի քանի միլիոն դոլար արժեղությամբ զենք գնելու մրցույթը, որի հաղթող էր ճանավել ռուսաստանյան ORSIS ընկերությունը։ Վերջիններիս բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել ու այդ սաղ պատմությունն արդեն մամուլում է։

Հայկական կողմը որևէ մեկնաբանություն չի հայտնում նշված հրապակման մասին, «քանի որ այս հարցը գտնվում է գաղտնիության շրջանակում»:

Հիմա հարց։ Ինչու՞ և ինչպե՞ս է «գաղտնիության շրջանակում» գտնվող հարցը հայտնվում ռուսական մամուլում։ Միթե՞ հնարավոր չէր կանխել դեպքերի նման ընթացքը։ Ախր սա անվտանգության խնդիր է, նման հարցերում ապաշնորհ վերաբերմունքը պարզապես անթույլատրելի է։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել