Ռուստամ Բադասյանն ասում է, թե ԱՅՍ ՏԱՐԻ Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանի վավերացմանը չի ներկայացվի՝ պատճառաբանելով Վենետիկի հանձնաժողովից ստացվելիք կարծիքի, կառավարության կողմից քննարկման գորընթացների համար բավարար ժամանակի բացակայությունը, այսինքն ՝ չհասցնելը։ Հետևաբար ՝ հաջորդ տարի, իսկ այն սարերի ետևում չէ, մի քանի ամսից նորից իշխանությունը փորձ կանի կոնվենցիայի վավերացումը մտցնել օրակարգ։ 
Սա ակնհայտ ետ նահանջ է՝ հաշվի առնելով ժողովրդական դժգոհությունները և սպասվելիք առավել մասշտաբային բողոքի ակցիաները։
Սա ժողովրդական հաղթանակ է՝ թեկուզ կարճաժամկետ կտրվածքում և որպեսզի այն դառնա մշտական՝ պետք է պայքարը շարունակել բոլոր հնարավոր միջոցներով՝ մինչև ետ կկանչվի Հայաստանի ստորագրությունը կամ գոնե՝ Նիկոլը կհայտարարի , որ իր վարչապետության ժամանակ կոնվենցիան վավերացվելու փորձ անգամ չի արվելու։
Ստամբուլյան կոնվենցիան ՝ Չի վավերացվելու
Թույլ չենք տալու
Երևանը Ստամբուլ չէ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել