Panorama.am-ը գրում է.

2018 թվականի հուլիսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Լրագրողների հետ հանդիպմանը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ասաց, որ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո վարւյթ իրականացնող մարմինը ձեռնարկել էր դատավարական և քննչական գործողություններ՝ պարզելու առերևույթ հանցագործության առկայությունը կամ բացակայությունը, դանից բխող հետագա գործողությունները։

«Քննության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ նշանակելու համալիր փորձաքննություն։ Փորձաքննության կատարումը հանձնարարվեց Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, միաժամանակ գիտական հիմնարկներից, կառույցներից շուրջ 22 գիտնականներ նշանակվեցին քրեական գործով փորձագետներ և ներգրավեցին փորձաքննության կատարմանը։ Հայտարարվեց նաև միջազգային մրցույթ»,- նշեց նա։ 

Յուրա Իվանյանի խոսքով, Հայաստանը դեռևս 2017 թվականից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է,  խորհրդակցության համար դիմել է այդ ընկերությանը, վերջիններս երաշխավորել էին «Էլարդ» ընկերությանը։

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն ասաց, որ հրավերներ են ուղարկվել միջազգային տարբեր ընկերությունների, որպեսզի վերջիններս ևս մասնակցեն մրցույթին։

«Սահմանվել էին որոշ չափանիշներ։ Մրցութային հանձնաժողովն ամփոփելով մրցույթի արդյունքները՝  նախապատվությունը տվել է «Էլարդ» ընկերությանը և  նրա ներկայացրած թիմին։Մոտեցումը եղել է շատ խիստ, որովհետև, հաշվի առնելով այս հարցի աննախադեպ կարևորությունը, մրցութային հանձնաժողովը որոշել է նախապատվությունը տալ այնպիսի ընկերությանը, որը որևէ կերպ չէր ունենա շահերի բախում, Հայաստանում մինչ այդ  որևէ գործունեություն իրականացրած չլիներ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել