Իրականության մեջ, Լիդիան-ի հետ կատարվողը շատ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Ընդորում արդեն մեկ է, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա այս հարցը։ Փաստ է, որ միջազգային ներդրողին շուրջ մեկ տարի է զրկում են աշխատելու իրավունքից, ինչը բերում է մեծ ֆինանսական կորուստների։ Սա տեսնելով ցանկացած այլ խոշոր ներդրող շատ երկար մտածելու է՝ մտնել մի երկիր ուր նման բաներ են լինում թե ոչ։ Հայաստանը առանց այդ էլ շատ գրավիչ չես կարող համարել ներդրողի համար, իսկ այս պատմությունը շատ լուրջ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Իմ կանխատեսմամբ մոտակա առնվազն երկու տարին նոր խոշոր ներդրումներ չեն լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել