Panorama.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օրերս հրապարակված իր հոդվածում նշել էր, որ հարկերի և պետական տուրքերի եկամուտների մասով այս տարվա կիսամյակում եղել է 65.5 մլրդ դրամ գերակատարում, իսկ մաքսատուրքերի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի մասով՝ թերակատարում՝ 2.4 մլրդ դրամ, արդյունքում՝ «զուտ հիմունքով»՝ 63.1 մլրդ դրամ գերակատարում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղատնային գործունեությամբ զբաղվողների հարկային պարտավորությունները «սահմանափակվում են» միայն պետական տուրք վճարելով (իսկ դրա չափը հաստատուն է թե՛ այս տարի, թե՛ նախորդ տարիներին), ակնհայտ է, որ ավտոմեքենաների ներմուծումից և պետական տուրքի գծով չէ, որ պայմանավորված է հարկային եկամուտների գերակատարումը»,- գրել էր նա։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը, սակայն, կարծում է, որ բյուջեի հավելյալ մուտքերը հիմնականում ապահովվել են ներկրված ավտոմեքենաների հաշվին:

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առաջին 6 ամսում ներկրվել է 67.000 ավտոմեքենա, իսկ ըստ Դավիթ Անանյանի՝ երկրորդ կիսամյակում մեքենաների քանակն ավելանալու է երկրաչափական պրոգրեսիայով, և սպասվում է այդ թվի կրկնապատկում, նույնիսկ՝ եռապատկում:

Գ. Աղաջանյանի հաշվարկով՝ այդ ավտոմեքենաների միջին մաքսազերծման արժեքը 1300-1500 դոլարով հաշվարկելու դեպքում ստացվում է 100 միլիոն դոլար.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել