Ինչպես ոտքին գցել Ամուլսարը և շառով անել Քննչական կոմիտեին

Տրագիկոմեդիա 3 մասից

Մաս 1

Անցած շաբաթվա սկզբին արդեն պարզ դարձավ, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը կարող է անդառնալի իմիջային հետևանքներ ունենալ Նիկոլի վարկանիշի վրա։ Իրավիճակն էլ ավելի էր բարդանում նրանով, որ Նիկոլի հայտարարություններից հետո, կարծես թե, exit strategy չէր նշմարվում, որի դեպքում հնարավոր էր անել այնպես, որ էս թնջուկից Նիկոլը նահանջ անի՝ առանց դեմքը կորցնելու։ Այդ ժամանակ մարտի մեջ մտցրեցին գրպանային ընդդիմության հերթական խաղացողին՝ Քաղաքացու որոշում կուսակցությանը, որը մինչ այդ անձնուրաց պայքարում էր հանուն Ամուլսարի։

Չորեքշաբթի օրը ՔՈ-ի անդամ Միսկարյանը լուսանկար է հրապարակում Փաշինյանի հետ հանդիպումից (տես նկար 1), ինչից պարզ է դառնում, որ Նիկոլը նահանջի ճանապարհներ է մտածում ու հետ է կանգնելու հանքը շահագործելու գաղափարից։

Image may contain: 2 people, people sitting and text

Մաս 2

Միսկարյանի գրառումից 3 օր անց՝ շաբաթ օրը, Artur Danielyan գրառում է կատարում (տես նկար 2) ու կանխագուշակում, որ Նիկոլը զադնի է դնելու, բայց քանի որ արդեն մի քանի անգամ ելույթներում ու լայվերում Ամուլսարի հանքի շահագործման լոբբինգ է արել, ստիպված է «Ժերտվա» տալ։ Թե բա՝ Նիկոլը հո վատը չի՞, ուղղակի իրան ինչ-որ փիս ձյաձյաներ խաբել ու մոլորեցրել էին, թե չէ ինքը հո ժողովրդի կամքին դեմ չէ՞ր գնա։ Դանիելյանը նաև հստակ մատնանշել էր, թե ում են պատրաստվում նշանակել քավության նոխազ՝ Քննչական կոմիտեին։

Image may contain: text

Մաս 3

Եվ ահա շաբաթ-լույս-կիրակի՝ Դանիելյանի ստատուսից 24 ժամ էլ չանցած, էլի խաղահրաարակ է մտնում ՔՈ-ն։ Մասնավորապես՝ նույն Միսկարյանը մի լալահառաչ գրառում է անում (տես նկար 3), որի բովանդակությունը մեկին՝ մեկ կրկնում է Արթուր Դանիելյանի կանխատեսումը․ Նիկոլը լավն է, պուպուշ է, իսկ էդ քխ Քննչականը, ըստ ամենայնի՝ հանցավոր համաձայնության գալով Լիդիանի հետ, մեր Նիկոլին կերակրել են Սոլթ Լեյք Սիթիի միֆով ու Լիդիանի նկարած մուլտիկով։ Ախ այդ ՔԿ-ին, ախ իրան։ Նիկոլն էլ հեսա սաղիս կփրկի։

Image may contain: text

Էպիլոգ

Ու այս ողջ ֆարսում կարևոր է հասկանալ, որ ոչ թե Արթուր Դանիելյանն է կոֆեի բաժակ նայում, ոչ էլ՝ էքստրասենսոր ունակություններ ունի, այլ Նիկոլն ու իր շայկան են այնքան պրիմիտիվ, որ նրանց քայլերը կանխագուշակելն այնքան դյուրին է ու հետաքրքիր չէ։

Ոմանք կարող են ու իհարկե կհավատան, որ Նիկոլը ուլիկի պես միամիտ էր և նրա այդ միամտությունից օգտվեցին ՔԿ-ում աշխատող բոբո ձյաձյաները։ Ոմանք էլ, հուսով եմ՝ հետևություններ կանեն ու գոնե մի քիչ վիրավորված կզգան, որ Նիկոլն ու իր շայկեն համարում է, որ էս երկրում բոլորն ուլ են, իսկ իրենք՝ շուստրիներ, որոնք այդ ուլերին կարող են մատների վրա ֆռացնել և նրանք անկեղծ հավատում են, որ էս մի կուտն էլ հանրությունը խելոք կուտի ու մի հատ օֆ չի անի։

Հ․Գ․ Այս տրագիկոմեդիայի վերջում երկնքից ոչ թե խնձորներ, այլ ռեալ սռոկեր ու պաշտոնանկություններ են ընկնելու առնվազն ՔԿ-ի ղեկավար կազմի գլխին։

#ԴեբիլներիԱպստամբություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել