Պատկերացնու՞մ եք, երբ օրվա վարչակազմի հետ կապված համբերության բաժակը վերջնական լցվի և սկսվի նրանց հեռացման գործընթացը, հայտնվի ներկայիս ոստիկանապետը և ասի՝ ես Վալերին եմ, Օսիպյան Վալերին: Չէ, բայց պատկերացրեք էլի:

Իրականում, տեսնելով թե ինչպես էր ոստիկանը քաշքելով հեռացնում այսօրվա տարեց կնոջը, ես ավելի եմ համոզվում, որ իշխանական աթոռից կառչածները ամեն գնով պահելու են իրենց իշխանությունը, հասցնելով անգամ բախումների:

Սրան զուգահեռ պետք է փաստենք, որ մենք էլ ամեն գնով փրկելու ենք մեր երկիրը:

Հ.Գ. Աշնանը թեժ է լինելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել