Shamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մեխակյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակի մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգույշ մահ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել