Լոս Անջելեսից նախկին բանկիր Ռիչարդ Էրնանդեսը շուրջ 20 վիրահատության է ենթարկվել՝ իր մարմինը փոխելու և անսեռ արարած դառնալու համար:

Ռիչարդն ավելի քան 70 հազար դոլար է ծախսել ականջների, քթի, առնանդամի հեռացման, եղջյուրների իմպլանտացիայի և շատ այլ վիրահատությունների վրա: Մինչև 2025 թ.-ը Էրնանդեսը ցանկանում է ավարտել բոլոր տիպի վերամարմնավորումները և իսկապես առասպելական արարած դառնալ: Տղամարդը ցանկանում է, որ իրեն դիմեն ոչ թե արական կամ իգական անձնական դերանունով այլ հոգնակի՝ «նրանք», հաղորդում է Daily Mail-ը:

Էրնանդեսին տարիներ առաջ ոչ սփոփիչ ախտորոշում է արվել՝ ՄԻԱՎ: Նա որոշել է ժամանակ չկորցնել և ձևափոխել ամբողջ մարմինը:

2016-ին Ռիչարդը եղջյուրների ինպլանտացիայի վիրահատության է ենթարկվել, այնուհետև հորմոնալ թերապիայի կուրս անցել, ինչից հետո կաստրացիայի է ենթարկվել՝ ցանկանալով կին դառնալ:

Սակայն, այժմ նա ցանկանում է անսեռ արարած դառնալ. նրա ատամները հեռացրել են՝ թողնելով ընդամենը վեցը, իսկ աչքերի սպիտակուցները նա կանաչ է ներկել, որպեսզի ավելի շատ նմանվի սողունի:

«Իմ նպատակը և առաքելությունն է փլուզել գենդերային կարծրատիպերը, ոգեշնչել մյուսներին՝ հրաժարվել երկակի ընկալումից»,- ասել է Ռիչարդը:

Նախկինում Էրնանդեսը ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի փոխնախագահն է եղել և խնամել է որդուն:

«Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ մոդիֆիկացվածները նույնքան խելացի, բարի, սիրող են, ինչպես բոլորը: Պարզապես այն պատճառով, որ իմ ականջները հեռացված են, չի նշանակում, որ իմ ուղեղը նույնպես հեռացվել է դրանց հետ միասին և ես պարզապես ապուշ եմ»,- ասել է տղամարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել