Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Դանիա այցը չեղարկելուց հետո, այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զանգահարել է իրեն, ու իրենք «հիանալի զրույց են ունեցել», հայտնում է Fox News-ը:

«Նա հիասքանչ կին է: Մենք հիանալի զրույց ունեցանք: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Դանիայի հետ: Մենք պայմանավորվել ենք ավելի ուշ զրուցել: Նա շատ սիրալիր էր: Նա էր զանգահարել, և ես շատ եմ դա գնահատում»,- ասել է Թրամփը լրագրողներին Ֆրանսիա մեկնելուց առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել