168.am-ը գրում է․

Մոտ օրերս ֆրանսիական Բիարից քաղաքում կմեկնարկի Մեծ Յոթնյակի տարեկան գագաթաժողովը: Գագաթաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանին վերադարձը Մեծ Յոթնյակի ձևաչափ՝ չնայած Ղրիմի բռնակցմանը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դուրս է բերվել այս ձևաչափից 2014 թվականին Ղրիմի շուրջ զարգացումների հետևանքով:

«Ռուսներին հեռացրել են, քանի որ Պուտինը ավելի խորամանկ գտնվեց Ղրիմի և մնացած այլ հարցերում: Պուտինին հաջողվեց խորամանկել Օբամային : Օբաման զայրացած էր, ուստի նրանք հեռացրեցին Պուտինին: Կարծում եմ՝ Ռուսաստանը պետք է լինի այս ձևաչափի մաս, քանի որ մենք փորձում ենք հաստատել համաշխարհային խաղաղություն կամ լուծել այլ խնդիրներ: Շատ ավելի դյուրին կլինի, եթե Ռուսաստանը լինի այն տեղում, որտեղ միշտ եղել է»,- նշել է Թրամփը։

Վերլուծաբանները, սակայն, մտահոգված են այս մոտեցմամբ:

«Կարծում եմ նախագահի հայտարարությունները համապատասխանում են նրա ջանքերին առանց նախապայմանների Ռուսաստանը միջազգային ասպարեզ վերադարձնելու գործում: Կարծում եմ դա վտանգավոր է և անարդյունավետ, որը կարող է Ռուսաստանին ուղարկել սխալ ազդանշան, որ այն կարող է վերադառնալ միջազգային խոշոր ակումբ ՝ շարունակելով բռնակցված պահել ոչ միայն Ղրիմը, այլ նաև արևելյան Ուկրաինան»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության ավագ փորձագետ Մարկ Սիմակովսկին:

Դեռևս չի նկատվում որևէ ոգևրություն ռուսական կողմից այս հայտարարության կապակցությամբ: Լեոնիդ Սլուցկին, ով գլխավորում է ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նշել է, որ Մեծ Ութնյակ վերադարձը ինքնին նպատակ չէ: Մոսկվան չի ցուցաբերում որևէ պատրաստակամություն Ուկրաինայում խաղաղությանը հասնելու հարցում:

«Ես վստահ չեմ արդյոք նախագահ Պուտինը ցանկանում է վերադառնալ Մեծ Ութնյակ: Ռուսներին հաջողվել է ստեղծվել է տպավորություն, որ դրա մեջ հետաքրքված է Վաշինգտոնը »,- նշում է Վուդրո Վիլսոն միջազգային կենտրոնի փորձագետ Վիլիամ Հիլը:

Հիշեցնենք, որ մոտ օրերս պետք է կայանա Մեծ Յոթնյակի հերթական գագաթաժողովը, որին մասնակցում են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները: Դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում են որդեգրելու այս երկրների առաջնորդները Ռուսաստանի վերադարձի առաջարկի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել