Այս տարի Իտալիայում հանգիստը նախընտրել են աստղերից շատերը: Բացառություն չէր նաև Բեքհեմի ընտանիքը: Վիկտորիան և Դեյվիդը ցույց են տվել ճանապարհորդության ընթացքում արված բազմաթիվ լուսանկարներ: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Այժմ նրանք երեխաների հետ ժամանակ են անցկացնում զբոսանավում և Իտալիայի հարավ-արևելքում գտնվող առանձնատանը: Այս շրջանը հայտնի է իր գեղատեսիլ ծովափերով և միջնադարյան քաղաքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել