Armenpress.am-ը գրում է․
Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտակայքում երկու մարդատար մեքենայի՝ «Nissan»-ի և «Opel»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է ՀՀ երեք քաղաքացի՝ ծնված 1938, 1984 և 1988 թվականներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում գրել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է նաև 2013 թվականին ծնված ՀՀ քաղաքացի: Աղջիկը տեղափոխվել է Արմավիրի մանկական քաղաքային հիվանդանոց և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: ՀՀ դեսպանատունն ու Դոնի Ռոստովում գտնվող Գլխավոր հյուպատոսությունը գտնվում են մշտական կապի մեջ ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատությունների հետ:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/985850.html?fbclid=IwAR3ZIC2msCyMlxBxtf7EbF8_lpGqezrEa1Y14N9ty7Nn0E5rUtqfmjSzxfg
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել