Armenpress.am-ը գրում է․

ՀՀ ոստիկանության զորքերի հերթական մարտական հերթափոխն օրերս մեկնել է սահման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանց դիրքեր է ճանապարհել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։

«Դուք մերօրյա հերոսներն եք: Մենք ու ողջ ազգը հպարտանում է ձեզնով, որ մեր զինվորների հետ թև ու թիկունք եղած պահպանում եք պետական սահմանը: Բարի և անփորձանք ծառայություն»,- սահմանապահներին ասել է Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանության պետի ելույթից հետո ոստիկանները աղոթել են և երդվել անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը։ 

Ճանապարհման հանդիսավոր արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով:
Հաջորդ օրը, դիրքերից վերադարձել են մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն է հայտնել անձնվիրաբար ծառայության համար:

Սահմանից վերադարձած ոստիկանները մի քանի օր կհանգստանան, հետո կանցնեն հասարակական կարգի պահպանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել