Armsport.am-ը գրում է․

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել հավաքականում իր տաղանդավոր խաղընկերների մասին:

«Հավաքականում մենք ունենք Կանսելուին, Բրունո Ֆերնանդեշին: Ոչ ոք չի հասկանում, թե ինչու նա մինչև հիմա չի հեռացել «Սպորտինգից»: Մեր հավաքականում տաղանդները շատ են, դրա համար էլ ես տեսնում եմ լույսը թունելի վերջում:

Հնարավոր է՝ այս նոր սերունդն ավելի տաղանդավոր լինի, քան մերը, բայց դա բավական չէ: Նրանք պետք է մոտիվացիա ունենան: Ես խոսել եմ Ֆերնանդեշի հետ: Ես ավագ եմ, որը ցանկանում է օգնել ու աջակցություն ստանալ», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը՝ հղում անելով TVI-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆերնանդեշով հետաքրքրված է «Տոտենհեմը»: «Խցանները» պատրաստ էին նրա համար վճարել 55 միլիոն ու ևս 10 միլիոն՝ որպես բոնուս, բայց «Սպորտինգն» այդ առաջարկը մերժել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել