Իշխանափոխությունից արդեն ամիսներ անց, երբ պողոսները սկսեցին աստիճանաբար քաղել իրենց իսկ արածի պտուղները, մի թեզ առաջ քաշվեց թե, իբր եթե մեր հույսերը չարդարանան, Նիկոլին ոնց բերել ենք իշխանության, այդպես էլ կհեռացնենք: Ու ամենավտանգավոր իրողությունն առ այս պահն այն է, որ դեռ շատերը հավատում են, կամ ձևացնում են թե հավատում են այդ արհեստածին թեզին:
Հարգելի քայլարածներ, փողոց փակածներ և այլ անհասկանալի գործողություններ կատարածներ. դուք իսկապես հավատում եք, որ Նիկոլին ու իր թրաշազանգվածին հնարավոր է հեշտությամբ հեռացնել իրենց համար արդեն պաշտելի ֆետիշացված աթոռների՞ց: Դուք իսկապես հավատում եք Նիկոլի կեղծ պողոսասիրությա՞նը, ոչ մի դաս չեք քաղում տեղի ունեցող կեղծ ժողովրդավարության այլասերված դրսևորումների՞ց՝ Իջևանյան ծեծ ու ջարդից, Բաղրամյան պողոտայի դեպքերից,Նիկոլի երեկվա Ջերմուկ այցելությունից ու խղճուկ պահվածքից, Արցախը արժեզրկելու ու օտարերկրյա գործակալական ցանցով ողողելու անկոտրում ջանքերից, դուք իսկապես դեռ կարծում եք, որ ձեր ձայնը լսելու են ու դուք ե՞ք տերը ձեր երկրի:
Եթե այդպես է, ուրեմն ձեր վարդագույն երազներում, երբ Նիկոլին մերժելու կլինեք,անունը հանկարծ չտաք. 
կվանկարկեք «պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր պողոսին», ու այդ ամենը համենայն դեպս կասեք շշուկով ու երբ մենակ կլինեք.
Նիկոլի հիշատակած տանկի թրթուրները ՝վկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել