Tert.am-ը գրում է․
ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել ֆինանսավորումը 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը:
Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Թրամփի վարչակազմը հետ է կանգնել արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից: Ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում:
Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:
Ինչ վերաբերվում է 2020 թվականի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք որակելով ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ