Ամերիկյան Hasbro խաղալիքներ արտադրող ընկերությունը հայտարարել է Entertainment One (eOne) մեդիաընկերության ձեռքբերման մասին, որին է պատկանում նաև «Խոզուկ Պեպա» հանրաճանաչ մանկական անիմացիոն մուլտսերիալի իրավունքը: Այս մասին ասվում է Hasbro-ի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, Hasbro-ն պայմանագրի մասին հայտարարել է օգոստոսի 22-ին: Գործարքը ԱՄՆ արտադրողին արժեցել է 4 միլիարդ դոլար, ընդ որում, eOne-ի բաժնետերերը կվաստակեն 6.8 դոլար կանխիկ՝ մեկ բաժնետոմսի համար:

Նախկինում հաղորդվում էր, որ Disney-ն ու Netflix-ը որոշել են վերամիավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել