Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած քո այցից հետո մարդկանց համար ամենակարևորն այն էր, որ հետևություն արեցին ևս մեկ անգամ որ դու ինչ ուզում ես ասես, մեկ է քաղաքական մանիպուլացիայով, քաղաքական պոպուլիզմով, բարձր գոռալով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, հնարավոր չէ կարգուկանոն հաստատել և պետություն կառավարել։ Վախեցնելով, մարդկանց փակելով, հնարավոր չէ մյուսներին լռեցնել։ Եթե ժամանակավոր լռում են, թանկ է լինելու այդ լռության գինը, ավելի թանկ, քան երբ խախտվում է լռությունը։ Ինչ ուզում եք ասեք, ղեկավարը պիտի կառավարման դպրոց անցնի, նույնիսկ փոքրիկ կառույցի ղեկավար։

Հ.Գ. Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը: 
Հ.Գ.Գ. Աստված մարդուն 2 ականջ և մեկ բերան է տվել, որ նա շատ լսի ու քիչ խոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել