Armenpress.am-ը գրում է․

Չինաստանն ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից Միացյալ Նահանգներից ներկրվող արտադրանքի մաքսատուրքերը կբարձրացնի 10 տոկոսով եւ 5 տոկոսով՝ 75 մլրդ դոլար ընդհանուր գումարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեի՝ օգոստոսի 23-ին հրապարակված հաղորդագրության մեջ:
«Տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեն որոշում Է ընդունել ԱՄՆ-ից 75 մլիարդ դոլար ընդհանուր գումարի 5078 անուն ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել 10 տոկոսով եւ 5 տոկոսով: Դրանք ուժի մեջ կմտնեն համապատասխանաբար 2019 թվականի սեպտեմբերի 1-ի ժամը 12:01-ից եւ 2019 թվականի դեկտեմբերի 15-ի 12:01-ից»,-նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 15-ից Չինաստանը 25 տոկոսով եւ 5 տոկոսով կավելացնի ամերիկյան ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներմուծման մաքսատուրքերը:
«ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր տարիֆների եւ մաքսատուրքերի կոմիտեն որոշում Է ընդունել 2019 թվականի դեկտեմբերի 15-ի տեղական ժամանակով 12:01-ից վերականգնել ԱՄՆ-ում արտադրված ավտոմոբիլների եւ պահեստամասերի մաքսատուրքերը բարձրացումը 25 տոկոսի եւ 5 տոկոսի չափով»,-նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել