Տարեց ամուսինները որոշել են ուրախացնել իրենց երկու տարեկան թոռնիկին և նրա համար խաղալիք տուն են կառուցել Հարի Փոթերի տիեզերքից, գրում է Daily Mail-ը:

Կանադայի Օնտարիո նահանգի Սպենսերվիլ քաղաքից Դեյվ և Ռուբի Դանլոպները թոռնուհու՝ Լոգանի համար, Հարի Փոթերի մասին ֆիլմերի ոճով դղյակ են կառուցել, որպեսզի նա կարողանա այնտեղ խաղալ իր ընկերների հետ: Լոգանի ծնողները, որոնք Ջոան Ռոուլինգի վեպերի երկրպագուներ են, դժվարանում էին տան դիզայնի հարցում, և այդ ժամանակ օգնության հասան տատիկն ու պապիկը:

Դանլոպները դիմեցին Charmed Playhouses ընկերությանը, որը մասնագիտացած է անհատական պատվերներով թանկարժեք խաղալիք տնակների կառուցման գործում: Դեյվը և Ռուբին հրաժարվել են նշել նախագծի արժեքը, բայց պարբերականը պարզել է, որ նմանատիպ տնակը կարող է 15 հազարից մինչև 250 հազար դոլար արժենալ:

107 քմ մակերեսով երկհարկանի դղյակի կառուցման համար վեց շաբաթ է պահանջվել և ևս երեք օր՝ Դանլոպների տան ետնաբակում այն տեղադրելու համար: Բայց հիմա երեխաները բացարձակ հիացմունքի մեջ են: Տունը Հոգվարթսի կախարդների դպրոցի կրկնօրինակն է:

Մոտակայքում կան նաև Հարի Փոթերի տիեզերքից այլ վայրեր՝ բուերի աշտարակը, Օլիվանդերների խանութը, թիվ ինը և երեք քառորդ հարթակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել