Armsport.am-ը գրում է․
Մադրիդի «Ռեալը» ակտիվացել է տրանսֆերային շուկայում: «Արքայական» ակումբը նոր դարպասապահ է փնտրում, քանի որ թիմից կարող է հեռանալ Կեյլոր Նավասը:
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, գլխավոր թեկնածուներից մեկը «Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան է: Իսպանացի դարպասապահը 2018 թվականից հանդես է գալիս «ռոսոներիների» կազմում:
Ռեյնան 36 տարեկան է:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահներ Անդրեյ Լունինը և Լուկա Զիդանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել են «Վալյադոլիդ» և «Ռասինգ»՝ համապատասխանաբար:
Կեյլոր Նավասը ցանկանում է հեռանալ «Ռեալից», քանի որ չունի տեղ թիմի մեկնարկային կազմում: Զինեդին Զիդանը նոր մրցաշրջանում վստահելու է Տիբո Կուրտուային: Հավելենք, որ կոստառիկացու ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2019/08/22/pepe-reyna/1008858
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել