Երիտասարդ չինուհին որոշել էր անակնկալ մատուցել ամուսնուն՝ կրծքերի խոշորացման վիրահատության ենթարկվելով, բայց մահացավ վիրահատական սեղանին, հայտնում է NTV-ն:

Չինական Նանյան քաղաքում 28-ամյա Յան Սյուեն որոշել էր հարազատներից գաղտնի վիրահատության ենթարկվել: Միակ մարդը, որը գիտեր աղջկա պլանների մասին, նրա մայրն էր: Յան Սյուեն նրան ասել էր, որ առավոտվանից ոչինչ չի կերել, քանի որ պատրաստվում է կրծքագեղձի մեծացման վիրահատությանը:

Նույն օրը երեկոյան աղջկա ամուսնուն զանգահարել են և տեղեկացրել,, որ կինը մահամերձ է: Ժամանելով կլինիկա՝ ամուսինը տեսել է, որ արյուն է հոսում կնոջ աչքերից, քթից, բերանից և ականջներից, իսկ պարանոցին ներարկումների բազմաթիվ հետքեր կան:

Շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը:

Այժմ կլինիկան փակ է: Ինչպես պարզվել է, այնտեղ չեն եղել համապատասխան սարքավորումներ, որոնց առկայության դեպքում հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հանկարծակի առաջացած բարդությունների դեպքում, իսկ բժիշկները նման վիրահատություններ անցկացնելու որակավորում չեն ունեցել: Մահացած կինը երկամյա երկվորյակ երեխաներ ուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել