Armenpress.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ ներկա պայմաններում անհնարին Է Ռուսաստանի վերադարձը G8-ի ձեւաչափ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 
Մամուլի ծառայության տվյալներով՝ զրուցակիցները նշել են «G7-ին ՌԴ-ի անդամակցության վերականգնման անհնարինությունը, քանի դեռ Ռուսաստանը սիստեմատիկաբար խախտում Է միջազային իրավունքի նորմաները եւ խարխում եվրոպական եւ համաշխարհային անվտանգությունը»: 
Ինչպես հայտնել են Զելենսկու մամուլի ծառայությունում, նա «հավաստիացումներ Է ստացել, որ այդ հստակ դիրքորոշումը կդրսեւորվի օգոստոսի 24 – 26-ը Ֆրանսիայում՝ «յոթնյակի» հերթական գագաթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել