Armsport.am-ը գրում է․

Ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն բացահայտել է խաղերի ընթացակարգի գատնիքներից մի քանիսը։

Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Լոզան-2020-ի բացման և փակման պաշտոնական արարողությունները կկայանան նորակառույց «Մալի» սառցադաշտում։ Խաղերը հյուրընկալող երկրի մշակույթի մասին պատմող համարները բացման և փակման արարողությունների բաղկացուցիչ մասը կկազմեն։ Օլիմպիական կրակի գավաթը ստեղծել են Լոզանի ճարտարագիտական քոլեջի սաները։

Համակարգը հնարավորություն ունի օրերով պահպանել ինքնավար այրումը․ դրա համար հարկավոր է օրվա մեջ մեկ անգամ կրակի վրա ավելացնել հատուկ փայտե մասնիկներ։

Բոլոր մարզասերները կարող են ներկա գտնվել խաղերի պարգևատրման արարողություններին, որոնք կայանալու են հենց Լոզանի սրտում։ Մեդալների հետ միասին մարզիկները կստանան նաև ծաղիկներ և հուշանվերներ։ Այնուհետև կլնի մեծ համերգ և շոու։

Փակման արարողությունից հետո կազմակերպիչները խոստանում են, որ տոնական տրամադրությունը չի պակասելու։

Մարզիկների համար հատուկ համերգային ծրագիր կկազմակերպվի SwissTech-ում։

Հիշեցնենք, որ Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թվականի հունվարի 9-22-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել