Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանել է պատգամավոր Է. Մարուքյանի հարցադրումներին հին ավանդույթների շրջանակում: Պատասխանից ավելի շատ հարցեր են առաջանում:
1 .884 Ն որոշման 4րդ կետում սահմանվում է, որ "Վայրի կենդանիների տեսակների` սոցիալական նպատակներով օգտագործման ժամկետները, ցանկը, չափաքանակները և վայրերը յուրաքանչյուր տարվա համար որսաշրջանի բացումից ոչ ուշ‚ քան 2 ամիս առաջ սահմանում է լիազորված մարմինը՝ դրա մասին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով ծանուցելով հասարակությանը:" Դեռ որևէ հրաման որսաշրջանի բացման մասին չկա: Սա հիմք է նախարար Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության կանչելու համար:
2.12/02/2018ին ընդունված 33Ն որոշմանը կից ձևանմուշները թույլ են տալիս ենթադրել, որ ես կարող եմ սոցիալական նպատակով ձեռք բերել օրինակ 3 լոր որսալու իրավունք, այնինչ ՇՄՆ որսորդական կազմակերպություններին տրամադրում է արդեն իսկ ձևավորված "փաթեթներ" որի մեջ ներառված են տարբեր տեսակի կենդանիներ տարբեր քանակներով: Դրանով իսկ սահմանափակում է իմ իրավունքը: Ոչ բոլոր որսորդներն են որսում և լոր և քարակաքավ: Արդյունքում ստացվում է, որ օրինակ լորի որսորդին պարտադրվում է վճարել նաև բադի համար, որը նա չի որսում հետաքրքրության բացակայության, հմտություններ չունենալու, տեխնիկական համապատասխան միջոցներ չունենալու կամ իր բնակության վայրին մոտ նման կենդանու բացակայության պատճառով: Փաստացի որոշումը ենթադրում է ընտրության ազատություն, իսկ իրականության մեջ այդ ազատությունը սահմանափակված է ի վնաս քաղաքացու:
3.Որևէ օրենքում չկա սահմանում թե ինչ է նշանակում " "որսի սեզոնային կտրոն": Սա ինքնիրավչություն է: Միակ փաստաթուղթը դա պայմանագիր է, որի տիպային կազմը ու կառուցվածքը բերված է 12/02/2018ին ընդունված 33Ն որոշման մեջ:
4. Բազմաթիվ անդիպումները, որոնց արդյունքում ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել բացառությամբ նախարարությանը ևս ժամանակ տալը իրենց չիմացության արդյունքում նոր հանգամանքների ի հայտ գալու արդյունքում նորից քննարկել բարձրացված խնդիրները ներկայացվել է իբրև քննարկում: Փաստացի նախարարը միանձնյա /իր թիմով/ կայացրել է որոշում որսի օրերի քանակի սահմանափակման մասին ու չի տրամադրել հիմնավորում, դրանով իսկ խախտելով Սահմանադրության մի շարք հոդվածներ՝ 29-ը խտրականության արգելքի մասին, 50-ը՝ Պատշաճ վարչարարության մասին, 51-ը՝ տեղեկություններ ստանալու իրավունքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել