168.am-ը գրում է․

«Ենթադրվում է, որ ցանկացած տնտեսավարում իր ազդեցությունն ունենում է թե՛ տնտեսական աճի, թե՛ ՀՆԱ-ի, թե՛ նաև բյուջեի եկամուտների վրա: Հետևաբար՝ առանց բացառության որևէ տնտեսավարում ողջունելի է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե Ամուլսարի հանքի շահագործումը տնտեսական ի՞նչ ազդեցություն կունենա:

Ըստ նրա՝ եթե հանքը չշահագործվի, տնտեսության վրա որոշակի ազդեցություն կունենա, աշխատելու դեպքում դրական տեղաշարժը դրական սպասումներ է ձևավորում, և պոտենցիալն աճում է, և հակառակը՝ չաշխատելու դեպքում ձևավորվում են բացասական սպասումներ:

Նախարարի կարծիքով՝ պետք է սպասել փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանով. «Որտեղ կա առավելություն, այնտեղ կա թերություն, պետք է բազմակողմանի դիտարկել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել