168.am-ը գրում է․

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանում հայտնված ՀՀ զինծառայող Արայիկ Ղազարյանի խնդիրը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս պահին նորություն չունի ասելու:

«Ե՛վ Կարմիր խաչը, և՛ պաշտպանության նախարարությունը, և՛ մնացածները անմիջական առնչություն ունեն այս հարցին, բնականաբար, հասկանում ենք, որ հարցի զգայությունն այնպիսին է, որ պետք է համակարգված աշխատել»,- ասաց Զ.Մնացականյանը:

Ըստ նրա՝ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն, բանակցային գործընթացը չի կանգնել, երկու երկրների ղեկավարների հանդիպումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ օգօստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Նա հայտնվել է Ադրբեջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել