Գերմանիայում 8-ամյա տղան որոշել է շրջել մայրիկի VW Golf-ով և գաղտնի վերցնելով ավտոմեքենան դուրս է եկել արագընթաց մայրուղի: Այդ մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան՝ հղում անելով Ruhr 24-ին:

Միջադեպը տեղի է ունեցել արևմտյան Զոյեստ քաղաքում՝ Դորտմունդի մերձակայքում: Տղայի մայրը ոստիկանություն է դիմել չորեքշաբթի առավոտյան, երբ նկատել է, որ որդին և ավտոմեքենան անհետացել են:

Տղային գտել են անվնաս մայրուղու սպասարկման տարածքում: Նա կայանել էր մեքենան, միացրել ազդանշանային լույսերը և նախազգուշական եռանկյուն տեղադրել:

Տղայի խոսքերով, նա իրեն «անհարմար» է զգացել մինչև 140 կմ/ժամ արագություն բացելուց հետո, ուստի որոշել է կանգ առնել:

Տղայի մայրը պատմել է, որ որդին պարբերաբար ավտոդրոմ է հաճախում և մի անգամ իսկական ավտոմեքենա է վարել մասնավոր տարածքում:

Տղան բացատրել է, որ ավտոմեքենան վերցրել է միայն մի փոքր շրջելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել