168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հրապարակել է «հրե ամպերի» հազվագյուտ լուսանկարներ, որոնք գոյացել են Williams Flats-ի անտառային հրդեհից վեր՝ Վաշինգտոնի նահանգի արեւելքում, տեղեկացնում է BBC-ին:

Դրանք այսպես կոչված պիրոկոմուլյատիվ ամպեր են, որոնք սովորաբար գոյանում են այնտեղ, որտեղ մոլեգնում են ընդգրկուն եւ երկարատեւ հրդեհներ, ինչպես նաեւ հրաբուխների վերեւում: «Այդ ամպերի լուսանկարները հազվագյուտ են: Հատկապես նկարված այդ ռակուրսով»,- ասում է NASA-ի առաջատար օդերեւութաբան Դեւիդ Փիտերսոնը:

Լուսանկարներն արել են NASA-ի օդերեւութաբանները Douglas DC-8 ինքնաթիռից, որտեղ գտնվում Է NASA-ի թեւավոր լաբորատորիան: Ինքնաթիռն անցել է «հրե ամպերի» միջով, լուսանկարներն արվել են օգոստոսի 8-ի երեկոյան տեղական ժամանակով մոտավորապես 20:00-ին՝ 9 կիլոմետր բարձրությունից, հաղորդել է NASA-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել