Լյուվենի կաթոլիկ համալսարանի բելգիացի գիտնականները որոշել են, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գերազանցում է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Գիտնականները մշակել են մի բանաձև, որը գնահատում է գոլերը, փոխանցումները, հարվածները, դրիբլինգը, խաբս տալու և խաղացողների այլ գործողությունները դաշտում: Նշվում է, որ վերցվել են երկու խաղացողների 2013-2018 թթ. տվյալները:

«Առաջին մրցաշրջանում Ռոնալդուի և Մեսիի արդյունքները գրեթե նույնական էին: Բայց 2015/16 մրցաշրջանում Մեսին սկսեց շրջանցել իր հավերժական մրցակցին: Մենք տեսնում ենք փոխզիջում շատ խաղացողների միջև, կամ նրանք կատարում են ավելի ցածրարժեք շատ գործողություններ՝ օրինակ, Պոլ Պոգբան»,- ասպիրանտ Թոմ Դեկրոոսին մեջբերում է Sporza-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել