Ամերիկացի հաղորդավար Լարի Քինգը ամուսնալուծվում է իր 7-րդ կնոջից՝ Շոնից, հաղորդում է People-ը։

Նշվում է, որ 85-ամյա հաղորդավարը և նրա 59-ամյա կինը, որոնք 22 տարի ամուսնացած են եղել, երկու որդի ունեն՝ Չենսը և Քենոնը։

Ամուսինները փաստաթղթերը ներկայացրել են Լոս Անջելեսի շրջանի բարձրագույն դատարան։ Նրանք ցանկացել են ամուսնալուծվել նաև 2010-ին, երբ Շոնը որդու մարզիչի հետ հարաբերություններ է սկսել, բայց որոշել են միասին մնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել