Tert.am-ը գրում է․

«Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպիչները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել. նրանց ընդունեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա նախ նշեց, որ ինքը եղել է այս նախագծի պաշտպանը և ջատագովը. «Ես ինչ նշանակվել եմ, դրամաշնորհների հանձնաժողովների միջից հանել եմ նախարարության աշխատակիցներին: Ես եղել եմ հանձնաժողովի միակ մարդը, ով կողմ է քվեարկել այս նախագծին»:

Ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ մայիսի 22-ին հաստատման նամակ են ստացել, որ պատրաստ են ամառային ակադեմիայի համար տրամադրել 8 միլիոն դրամ:

«Դուք երկու անգամ Վանաձոր գալով՝ մեկ անգամ չեկաք «Զարթոնք» ծրագիրը տեսնելու»,-ասաց ծրագրի ներկայացուցիչներից մեկը, իսկ փոխնախարարը պատասխանեց, որ հազար ու մի այլ նախագծեր կան: «Էս ինչո՞ւ եք, որոշել, որ ամբողջ տիեզերքը «Զարթոնք» նախագծի շուրջ պետք է պտտվի»,-ասաց Արա Խզմալյանը:

Նա նշեց, որ չի պատրաստվում անձնական հարաբերությունների մեջ մտնել` կա հանձնաժողով, որը քվեարկել է դեմ այս ծրագրին: Փոխնախարարը կարևորեց, որ պետք է վերջ տալ բանավոր պայմանավորվածություններին, խոստումերով քաղաքականությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել