Armsport.am-ը գրում է․

«Ինտերը» և «Նապոլին» համաձայնության են հասել Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է Marca-ն՝ վկայակոչելով Corriere dello Sport-ին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլիտանական ակումբը 65 միլիոն եվրո է պատրաստ առաջարկել արգենտինացի հարձակվողի համար։ Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է տրանսֆերային այս սագայում։ Բանն այն է, որ Իկարդին դեռևս չի տվել իր համաձայնությունը «Նապոլի» տեղափոխվելու համար և սպասում է Թուրինի «Յուվենտուսի» առաջարկին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդին երկու իտալական ակումբներից ավելի շատ նախապատվությունը տալիս է «բիանկոներիներին»։ 

«Ինտերի» նորեկ Ռոմելու Լուկակուն վերցրել է Մաուրո Իկարդիի մարզաշապիկի համարը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել