Armsport.am-ը գրում է․

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին տեղափոխվեց «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի Twitter-յան պաշտոնական էջը։ 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ ուներ։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն» և «Լոկոմոտիվը»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիբերին տարեկան 4 միլիոն եվրո է վաստակելու նոր ակումբում։ 

Վաղը երեկոյան կկայանա ֆուտբոլիստի շնորհանդեսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել