Պարոն Փաշինյան, ներկայումս դուք լուրջ ներքաղաքական խնդիրների առաջ եք կանգնած: Ձեր թիմում ունեք պառակտման և դրա հետևանքով իշխանությունը կորցնելու լուրջ վտանգ: Լավ գիտեք, թե իշխանությունը կորցնելուց հետո որտեղ եք հայտնվելու և թե ինչ երկար ժամկետով: Չնայած դուք էլ լավ գիտեք, որ իշխանությունը կորցնելը ժամանակի հարց է Ձեր պարագայում, այնուամենայնիվ, հնարավորություն ունեք այդքան անցանկալի իրավիճակը առժամանակ առկախելու: Դրա համար պետք է ՀՐԱԺԱՐՎԵՔ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հեռանկարից: 
Նիկո՛լ (որպես երբեմնի ավագ ընկեր) հեռու մնա Կոնվենցիան վավերացնելու մտքից, հարգի ընտանիքի գաղափարն ու երկիրը զերծ պահի դրա տակ թաքնված ականներից, այլապես պատմության մեջ մնալու ես, որպես պետության հիմքերը սասանած և հասարակության արժեքային համակարգը այլախեղած դավաճան: Գիտեմ կարդալու ես, գիտեմ մտածելու ես և հուսով եմ հետևությունդ էլ կլինի գրառմանս ոգուն համարժեք: 
Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու փորձ անելու դեպքում խոստանում եմ, որ իշխանությունդ կորցնելու ես և կորցնելու ես համաժողովրդական ցասման արդյունքում: Հավատա, վերջին օրերին իմ շփումները քաղաքացիների և քաղաքացիներին կոնսոլիդացնելու պատրաստ նախաձեռնությունների հետ անխուսափելի են դարձնում վերոգրյալ կանխատեսումս: Հեռու մնա ԼԳԲՏ ակտիվիստի և/կամ պասիվիստի պիտակը հավիտյանս ճակատիդ դաջելու հեռանկարից, առանց այդ էլ բազմաթիվ այլ պիտակներ ես վաստակել: Հավատա, Կոնվենցիան վավերացնելուդ փորձի հետևանքները Ամուլսարի համեմատ այլաբանորեն ասած` «բլուր» են թվալու: 
Լայնախոհություն և վճռականություն եմ մաղթում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել