Panorama.am-ը գրում է․

2019 թ. մայիսի 29-ին երկու ամերիկահայեր ներկայացրել են եզակի դատական հայց, որը հիմնված չէր Հայոց ցեղասպանության վրա, Միացյալ Նահանգների դաշնային դատարան, Կալիֆորնիայի կենտրոնական շրջանի, ընդդեմ Թուրքիայի կառավարության:

Դատական հայցը հարուցվել է 88-ամյա Պարգև Ղազարյանի և նրա որդու՝ Կարո Ղազարյանի կողմից՝ պնդելով «տարեցների նկատմամբ օրենքով սահմանված բռնության գործադրման, դիտավորյալ հուզական տագնապի պատճառման, միջազգային օրենքի խախտման, վստահված անձի պարտականությունների խախտման և ժառանգության ակնկալիքին դիտավորյալ միջամտության մասին», ասված է «Կիրկոնյան Դաջանի» ՍՊԸ փաստաբանական ընկերության կողմից ներկայացված 44 էջանոց բողոքում:

Հայցվոր Պարգև Ղազարյանը Միացյալ Նահանգների քաղաքացի է, ծնված 1931 թ. ապրիլի 20-ին Թուրքիայի Քալադուրան գյուղում: Նա այժմ բնակվում է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Նրա որդին՝ Կարո Ղազարյանը, որը ծնվել է Բեյրութում, Լիբանան, ևս Միացյալ Նահանգների քաղաքացի է և ապրում է Գլենդելում:

Բողոքում պնդում են, որ հայցվորներին հասցվել է անձնական վիրավորանք, որը պատճառվել է ԱՄՆ-ում Թուրքիայի կառավարության աշխատակիցների կամ գործակալների խճճված գործողությունների կամ թերացման պատճառով:

1930-ական թվականներին Քալադուրանը փոքր հայկական գյուղ էր ներկայիս Սիրիայի Քեսաբի ծայրամասում: Պարգև Ղազարյանը մկրտվել է որպես հայ քրիստոնյա «Բալում, Թուրքիա գտնվող սրբազան արարողությունների վայրում, 1931 թվականին», նշված է դատական հայցում: Բալումը կամ Բառլումը հունահռոմեական ավերակների հնագույն տեղանք է, որը գտնվում է Քալադուրանից մի փոքր հեռու: Դարեր շարունակ տեղի հայերը, ներառյալ Պարգևի ընտանիքը, գնացել են ուխտագնացության Բալում՝ կատարելու իրենց կրոնական և մշակութային ծեսերը:

1939 թ.-ին Քալադուրանը բաժանվեց Սիրիայի և Թուրքիայի միջև՝ Պարգևի տունը թողնելով սիրիական կողմում, իսկ նրա ընտանիքին պատկանող դաշտերն ու հողերը մնացին թուրքական կողմում: Քանի որ Բալումը նույնպես մնում էր թուրքական հսկողության տակ, Քալադուրանի հայերը այլևս չէին կարողանում իրականացնել իրենց ծեսերը այդ վայրում:

2017-ի հոկտեմբերի 11-ին Պարգևը որոշել է մեկնել Թուրքիա՝ Բալում այցելելու համար: Նա դիմում է ներկայացրել վիզայի համար Վաշինգտոնում գտնվող թուրքական դեսպանատուն, նշելով, որ նրա մուտքի ակնկալվող ամսաթիվը կլինի 2017 թ. դեկտեմբերի 23-ը: Վիզայի դիմումում՝ «անձնագրի տեսակը» կատեգորայի տակ նա նշել է «Այլ» վանդակը և «Խնդրում ենք մատնանշել» վանդակի տակ գրել է՝ հայ քրիստոնյա: Պարգևը նաև նշել է, որ նա ծնվել է Քալադուրանում, Թուրքիա և մուտք է ուզում «կրոնական ուխտագնացության» նպատակով: Համաձայն հայցի՝ նա նպատակ ուներ «հայրենի կրոնական և մշակութային ավանդույթները փոխանցել որդուն՝ հայցվոր Կարոյին և հետնորդներին»:

Պատահականորեն, 2017-ի հոկտեմբերի 8-ին Թուրքիան դադարեցրել է վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ նմանատիպ արգելքի հակադարձության մինչև 2017 թ. դեկտեմբերի 28-ը: Պարգևը չուներ ԱՄՆ անձնագիր, սակայն եթե նույնիսկ ունենար, Թուրքիան կմերժեր նրան մուտքի վիզա տալ արգելքի պատճառով: Թուրքիայի դեսպանությունը Պարգևի վիզայի վերաբերյալ դիմումը ստացել է Թուրքիա ժամանելուց 71 օր առաջ, մինչդեռ դեսպանությունը պահանջում էր, որ այդպիսի դիմումները ներկայացվեն մեկնելու ակնկալվող ամսաթվից առնվազն 30 օր առաջ: Պատասխան չստանալով Թուրքիայի դեսպանատան կողմից, Պարգևը հիշեցում է ուղարկել 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ հետաքրքրվելով իր վիզայի դիմումի կարգավիճակի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել