168.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի («Մեծ ությակի») ձեւաչափին վերադառնալու նրա ձգտման հարցում: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի վարչակազմի մի աղբյուրի:

Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարներն օգոստոսի 20-ի երեկոյան անցկացրել են հեռախոսազրույց, որի ընթացքում համաձայնության են եկել այն բանի շուրջը, որ 2020 թականին Ռուսաստանի մասնակցությունը «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին նպատակահարմար կլինի: CNN-ի աղբյուրի տվյալներով՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու գաղափարով հանդես է եկել Մակրոնն ինքը:

Հեռուստաընկերությունը նշում է, որ Թրամփը մտադիր Է G8-ի ձեւաչափին վերադառնալու գաղափարը քննարկել Յոթի խմբի առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա օգոստոսի 24-ից մինչեւ 26-ը Ֆրանսիայի հարավ-արեւմուտքի Բիարից քաղաքում:

Օգոստոսի 20-ին Թրամփն Սպիտակ տանը Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել Է, որ նպատակահարմար է գտնում Ռուսաստանի մասնակցությամբ G8-ի ձեւաչափին վերադառնալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել