Իշխանություն ստացած կուսակցությունը համազոր ուժեղ է, երբ ունի հզոր ընդիմություն: Այս դեպքում քաղաքական դաշտը առավել ակտիվ է աշխատում և արդյունքում հասարակության ընթացքն առավել արագ առաջընթաց է ապրում: Մեր քաղաքական դաշտը այդպիսին չէ այսօր. մշտապես ընդդիմության պակաս կա, և ժամանակ առ ժամանակ ուժեղ ընդդիմության պահանջը առավել ցայտուն է զգացվում: Ժողովուրդը գնում է այն ուժի հետևից, որին ճանաչում ու վստահում է: Չի կարելի ոչինչ չանել ու ասել, թե՝ ժողովուրդ ես լավն եմ, արի իմ հետևից: Պետք չէ ժողովրդին մեղադրել, թե նա քեզ չի կարողացել ճիշտ գնահատել: Ժողովուրդը պարտավոր չէ սիրել որևէ մեկին: Ժողովուրդը ընտրում է, թե ում կարող է վստահել, ում հետ կարող է իր խնդիրները լուծել:

Հիշեցում. Հայաստանի Հանրապետությունում անկախ քաղաքական հայացքներից յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել