Ամուլսարի մասին եզրակացությունից հետո «պապկեն թևի տակ դնելու» և ջերմուկցիների հետ քննարկման գնալու խոստում տված, բայց համակարգչի մոնիթորի հետևից ժողովրդին դիմած վարչապետն էսօր առավոտից 8 հատ ստատուս ա գրել ֆեյսբուքում՝ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ մասին, որից մեկը 1 ժամանոց անիմաստ live: 
Վերջին ստատուսում էլ Նիկոլը գտավ ու մատնացույց արեց հերթական թշնամիներին, բայց էս անգամ թշանամիները ոչ թե ՀՀԿ-ն ու «սևերն» էին, այլ Հայկ Մարտիրոսյանն ու բնահապան Արթուր Գրիգորյանը: Էրկուսն էլ երբեմնի կարկառուն հեղափոխական:
Բայց ամբողջ խնդիրն էն է, որ Հայաստանում կա ռեալ խնդիր ու Հայաստանի վարչապետը գործը թողած, ՊՈԱԿ-ի շարքային աշխատողի գործ ա անում՝ թեմաներ ա հորինում ֆեյսբուքով դաշտ գցելու ու կառավարության ու անձամբ վարչապետին ուղղված հայհոյանքներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար: Հետո էլ տեսնում ա, որ չի աշխատում մեղավորներ ա նշանակում՝ խնդիրն էլի իրենից դուրս դիտարկելով:
Հ.Գ. Մի պահ խորացեք, 1,5 տարվա վարչապետը բամբասկոտ կնգա նման պատմում ա՝ իրանից ով ինչ ա խնդրել: Պատկերացնում եք 30 տարի երկիր ղեկավարած Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանկարծ սկսեն պատմել՝ իրանցից ով ինչ ա ուզել: Հատկապես, Սերժ Սարգսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել