Այսօր հետաքրքիր բացահյտում եմ արել։

Պարզվում է, որ ԱԺ աշխատակազմում վարչության պետ կա, որին հավանաբար այնքան շատ են սիրում, որ նույն օրվա մեջ երեք անգամ ազատել են զբաղեցրած պաշտոնից։ 

Հա, դուք սխալ չկարդացիք, ոչ էլ ես եմ սխալ գրել. նույն օրը երկու պաշտոնատար անձ երեք հատ իրավական ակտ են արձակել ու երեքով էլ նույն մարդուն ազատել են պաշտոնից:

Հ.Գ. այլևս չեմ համաձայնվի հասարակական հիմունքներով իրավական խորհրդատվություն տալ ԱԺ նախագահին: Խնդիրներն այնքան շատ են, որ առանց լուրջ վարձատրության չեմ մտնի դրա տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել